Երեւանի քաղաքապետարանը շարունակում է արհամարհել հաղորդագրությունները, որոնք վերաբերում են քաղաքի ավտոբուսային կանգառներում «տեղեկատվական ցուցանակներին»:

Նախկինում NEWS.am-ը հաղորդում էր գոյություն ունեցող խնդրի մասին: Մայրաքաղաքի կանգառներում տեղադրվել են ավտոբուսների, միկրոավտոբուսների ու տրոլեյբուսների երթուղիների մասին ցուցանակներ: Գաղափարը լավն է, սակայն իրականացումն այդքան էլ հաջող չէ:

Քաղաքի գրեթե բոլոր շրջաններում տեղադրված ցուցանակները ոչ թե տեղեկացնում են, այլ ապատեղեկատվացնում են քաղաքացիներին: Նշված են երթուղիներ, որոնք տվյալ տեղում պարզապես չեն իրականացվում, փոխարեն նշված չեն նրանք, որոնք իրականացվում են: Այս մասին հրապարակումը որեւէ արդյունք չտվեց: Քաղաքապետարանում այն պարզապես արհամարհեցին:

Փոխարենը որոշ ցուցանակիների վրա քաղաքացիներն իրենք են ուղղումներ կատարել: Բարի կամեցող մարդիկ գրիչով ավելացրել են պակասող երթուղիներին ու ջնջել են ավելորդները:

Ստիպված ենք արձանագրել, որ ծրագրին հատկացված գումարն անարդյունավետ է ծախսվել, ընդ որում, քաղաքապետարանում գերադասում են արհամարհել քաղաքացիները ահազանգերը: